կարևոր
976 դիտում, 4 ժամ առաջ - 2025-03-19 12:05
Աշխարհ

Ինչո՞ւ է Թրամփի վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ հենց այսպիսին. Սուրեն Սարգսյան

Ինչո՞ւ է Թրամփի վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ հենց այսպիսին. Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«2024թ. նոյեմբերի ընտրություններին ընդառաջ Զելենսկին ԱՄՆ-ում էր։ Նրա քաղաքական շփումները Թրամփի թիմը մեկնաբանում էր իբրև թաքնված քարոզ Հարիսի օգտին, չնայած Զելենսկին հանդիպել էր թե՛ Թրամփին, թե՛ Հարիսին։ Այս այցին ամերիկյան մամուլն ու քաղտեխնոլոգները հետևում էին աննախադեպ ուշադրությամբ։

Իրականում Թրամփի խիստ բացասական վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ շատ խոր արմատներ ունի։

2019թ. Թրամփը խնդրել էր Զելենսկուն հետաքննել Բայդենի և նրա որդի Հանթերի գործունեությունը և մերժում էր ստացել, ինչի արդյունքում ներքաղաքական ճգնաժամն այնքան խորացավ, որ այս սկանդալի հետևանքով Թրամփին ենթարկեցին իմփիչմենթի։ Այս էջը հանարվում է Թրամփի նախագահության ամենաամոթալի էջը:

Ըստ էության, հենց այս պատճառով նա Զելենսկուն համարում է 2019թ. իր դեմ իրականացված իմփիչմենթի հիմնական մեղավորը։

Անձնական բացասական վերաբերմունքը, բնականաբար, միակ պատճառը չէ, սակայն Թրամփի նման տեսակի անձնավորված մոտեցումը ևս անհրաժեշտ է հաշվի առնել՝ նրա քաղաքական հայացքներն ու հոգեբանական դիմանկարը ճիշտ գնահատելու համար»։