Փոխարժեքներ
15 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.74 |
EUR | ⚊ | € 426.88 |
RUB | ⚊ | ₽ 4.5721 |
GBP | ⚊ | £ 506.99 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
Հայ դասական դրամատուրգիայի լավագույն ստեղծագործություններից Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացումը բեմ բարձրացավ Քաջարանի արվեստի դպրոցում՝ ավեստի դպրոցի դերասանների կատարմամբ։
Քաջարանի արվեստի դպրոցի թատերարվեստի բաժնի ուսուցիչ, բեմադրիչ Արթուր Գաբրիելյանի խոսքով՝ ներկայացումը բեմ է բարձրանում արդեն չորրորդ անգամ։ «Մենք մտածեցինք, թե ինչ նոր մոտեցմամբ պիտի բեմադրենք այն, որովհետեւ 21-րդ դարում հանդիսատեսի դատին հանձնել 150 տարեկան ստեղծագործություն հեշտ չէ։
Ցավոք, պարոնյանական այն գաղափարը, որ դրվել է ներկայացման հիքում, դեռեւս արդիական է, եւ մենք գտանք մոտեցման ձեւը։ Երեխաները կարողացան հրաշալի կատարել իրենց առջեւ դրված խնդիրը»,-ասաց բեմադրիչը։
6 եւ 7-րդ դասարանի երեխաներն են բեմադրում ներկայացումը, երկար ճանապարհ են անցել, եւ արդեն պատրաստ էին բեմադրել այս բարդ ստեղծագործությունը։
«Սա հեշտ բեմադրվող, հեշտ մեկնաբանվող ներկայացում չէ։ Այս պիեսը գոյություն ունի մոտավորապես 150 տարի, եւ հայ թատրոնում բազմաթիվ անգամներ է ներկայացվել։ Այն Բեմադրել են այնպիսի նշանավոր ռեժիսորներ, ինչպիսիք են Վարդան Աճեմյանը, Արմեն Գուլակյանը, այլք»,-ասաց բեմադրիչը։
Քաջարանի արվեստի դպրոցի թատերական խումբը շրջել է աշխարհով մեկ, հանդես եկել միջազգային տարբեր բեմերում, արժանացել բազմաթիվ մրցանակների։
2022 թ․ Բուլղարիայի Վառնա քաղաքում մասնակցել են միջազգային փառատոնի, զբաղեցրել առաջին տեղը։ Երեւանում տեղի ունեցած հանրապետական մրցույթ-փառատոնին եւս մասնակցել են ու կրկին զբաղեցրել առաջին տեղը։
2024 թ. դերասանական խումբը հյուրախաղերով եղել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում։