Փոխարժեքներ
14 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.74 |
EUR | ⚊ | € 426.88 |
RUB | ⚊ | ₽ 4.5721 |
GBP | ⚊ | £ 506.99 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ուկրաինայում 2014 թվականին ժամանակավոր իշխանության բերվեց Յացենյուկը, հետո լավ ապագայի համար Ուկրաինայի ժողովրդին ընտրել տվեցին Պոռոշենկոյին ու ռուսների դեմ սկսվեց պատերազմ, հետո ռուսների հետ լեզու գտնելու օրակարգով իշխանության բերվեց Զելենսկին, բայց պատերազմը անասելի թափ ստացավ։ Բոլոր դեպքերում ուկրաինացի ժողովրդին թվացել է, թե առաջին դեմքերին փոխելով լավացնելու է իր վիճակը։ Իսկ իրականում առաջին դեմքերը փոխվում էին, բայց նրանց բերողների ծրագիրը մնում էր նույնը։
Ահա, հենց այս դիտանկյունից երբ նայում ես, ապա պետք է արձանագրել, որ շատ, շատ-շատ կարևոր է հասկանալ, թե ո՞վ է բերել Նիկոլին ու ի՞նչ ծրագրով։ Նիկոլին փոխելու հետ պետք է փոխել նաև ծրագիրը, որով բերվել է, իսկ դա իրեն բերելու գործի տեղի պատասխանատուների հետ անհնար է անել։ Թե չէ կարող ենք Նիկոլին փոխել, թողնելով ծրագիրը ու այս անգամ էլ ծրագիրը շարունակի կյանքի կոչել ասենք Արման անունով մեկը։ Այս անգամ էլ հիպոթետիկ Արմանի կերած բողկերի համար կմեղադրեք հայ ժողովրդին։ Այնպես որ, հիմա առավել քան կարևոր է, թե ո՞վ է բերել Նիկոլին (բերողների տեղական մենեջերներն ովքե՞ր են) ու ի՞նչ ծրագրով»։