|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ձնահյուսի տակից դուրս եկած բոլոր 8 անձինք հոսպիտալացվել են, բժիշկները նրանց մոտ նախնական ախտորոշել են միջին և թեթև պոլիտրավմաներ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Հիշեցնենք՝ մարտի 11-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորել է։
ՆԳՆ Փրկարար ծառայության Արագածոտնի մարզի փրկարար վարչությունից հայտնում են, որ արշավախմբի բոլոր անդամները Իսպանիայի քաղաքացիներ են։