Փոխարժեքներ
10 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.73 |
EUR | ⚊ | € 428.64 |
RUB | ⚊ | ₽ 4.4768 |
GBP | ⚊ | £ 510.03 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Yerkir.am-ը զրուցել է իրանագետ, Կովկասի հարցերով ավագ փորձագետ Մաջիդ Քարիմիի հետ։ Նշենք, որ Մաջիդ Քարիմին Հայաստանում է՝ մասնակցելու «Հայկական նախագծի» կողմից մարտի 10-13 կազմակերպած «Որոտան-3» ամենամյա միջազգային փորձագիտական ֆորումին։
«Կարծում եմ , վերջին զարգացումները Սիրիայում սկսվել են Թուրքիայի գործողությամբ: Թուրքիան տարածաշրջան է ուղարկել կրոնական ծայրահեղական և ահաբեկչական խմբեր, որոնք ունեն թե՛ ծայրահեղական մոտեցումներ և թե՛ տեռորիստական գործելաոճ: Կարևոր է գնահատել ընթացիկ իրադարձությունները Թուրքիայի՝ Սիրիայի քաղաքական թատերաբեմում ունեցած դերի համատեքստում: Թուրքիան պատասխանատու է բոլոր քաղաքացիների և խմբերի անվտանգության համար: Սիրիան բազմազգ երկիր է, որտեղ տարբեր էթնիկ խմբեր ապրում են: Գործող կառավարությունը պետք է հարգի փոքրամասնությունների և տարբեր մտածելակերպերի իրավունքները: Ակնհայտ է, որ Թուրքիան լուրջ մարտահրավերների առջև է կանգնած Սիրիայում: Նրանք պետք է պատասխան տան վերջին ամսվա իրենց գործողությունների համար»,- մեր հետ զրույում ասաց իրանցի փորձագետը։
Մաջիդ Քարիմիի խոսքով՝ Սիրիան պատմականորեն կարևոր դեր ունի արաբական աշխարհում: Նրա կարծիքով՝ Թուրքիան նպաստում է Սիրիայի անկայունությանը և չի ցանկանում, որ այն դառնա ուժեղ և անկախ արաբական պետություն:
«Թուրքիան ձգտում է պահպանել ներկայիս քաոսային վիճակը Սիրիայում՝ կանխելով ազգային և ներառական կառավարության ձևավորումն այդտեղ»,-ասաց նա։
Մեր դիտարկմանը, ըստ որի՝ Սիրիայում այսօր թուրքամետ ուժերի կողմից կատարվողը հիշեցնում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, Մաջիդ Քարիմին նշեց։
«Թուրքական պետությունը, սկսած Օսմանյան կայսրության ժամանակաշրջանից, միշտ որդեգրել է ռասիստական և էթնիկ ազգայնական քաղաքականություն: Նեոօսմանյան ժամանակաշրջանում Էրդողանի ղեկավարությամբ նույնպես շարունակվում է այդ ռասիստական և ազգային ատելության քաղաքականությունը: Օսմանյան վերջին շրջանում, մասնավորապես 1914-1918 թվականներին, Թալեաթ փաշայի և այլ երիտթուրք ազգայնականների կողմից իրականացվեց Մեծ ոճրագործություն: Նրանք ունեին մի նպատակ՝ ամբողջությամբ ոչնչացնել հայերին;
Նրանք իրականացրեցին հայերի զանգվածային ջարդեր՝ սպանելով մի քանի հարյուր հազար, իսկ որոշ աղբյուրների համաձայն՝ մեկ կամ մեկուկես միլիոն հայերի Սիվասում, Մուշում, Վանում, Կարսում և շրջակա տարածքներում։ Այսօր Էրդողանը շարունակում է նույն էթնիկ զտման քաղաքականությունը՝ ոչ միայն հայերի, այլև այլ ոչ թուրքական ազգությունների նկատմամբ: Նա կոտորում է քրդերին Օֆրինում, Մանբիջում, Կոբանիում՝ իրականացնելով արյունահեղ պանթուրքիստական քաղաքականություն: Այս քաղաքականությունը՝ թե հին, թե նոր Թուրքիայում, հիմնված է այն մտայնության վրա, որ պետք է գրավել տարածքներ և այդ տարածքները մաքրել ոչ թուրք ազգություններից»։