|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ադրբեջանի դրոշով ավտոմեքենան վարելու դեպքի հետ կապված ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշ։
Ավելի ուշ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի դրոշով տրանսպորտային միջոցն ու վարորդը ներկայացվել են ոստիկանության բաժին․ «Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշ։ Տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով՝ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։