Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Ճանապարհային ոստիկանության հետ շարունակում են համատեղ վերահսկողությունը՝ հանրային տրանսպորտի նկատմամբ՝ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման և անվտանգության կանոնների պահպանման նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմիմը:
Սույն թվականի ապրիլի 5-ին ՏՄ մասնագետները ստուգայցերով եղել են Երևանի Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում։ Դիտարկվել է 60 տրանսպորտային միջոց, կազմվել՝ 10 արձանագրություն, որոնք վերաբերել են ուղևորների և վարորդների կողմից դիմակ չկրելուն։
Կոտայքի մարզում ՏՄ տարածքային բաժնի մասնագետները դիտարկել են միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 11 տրանսպորտային միջոց։ Վարորդների և ուղևորների կողմից խախտումներ չեն եղել։ Հանրային տրանսպորտի վարորդներին տրվել են իրազեկման թերթիկներ։ Միայն 1 արձանագրություն է կազմվել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից՝ «Հայավտոկայարան» ՓԲԸ սպասարկման տարածքում հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար։
Համավարակի տարածումը կանխարգելելու և անվտանգության կանոնները պահպանելու նպատակով Տեսչական մարմինը շարունակում է վերահսկողություն իրականացնել մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։