Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Վրաստանում առատ ձյունը խնդիրներ է ստեղծել երկրի արևմուտքում երկաթուղային երթևեկության համար, ինչի հետանքով հանգստյան օրերի ծառայությունները չեղարկվել են: Այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ հղում կատարելով «Վրացական երկաթուղիների» հաղորդագրությանը:
Մասնավորապես, նշվում է, որ ձյան տեղումների պատճառով որոշում է կայացվել չեղարկել փետրվարի 22-ին և 23-ին նախատեսված չվերթերը Օզուրգեթի-Թբիլիսի, Բաթումի-Օզուրգետի, Ռիոնի-Քութայիսի-Ռիոնի երթուղիներով:
Հաղորդվում է, որ մնացած չվերթները կիրականացվեն նախատեսվածի համաձայն։
Նշվում է, որ Վրաստանում փետրվարի 23-25-ը երկրի արևմտյան շրջաններում սպասվում է եղանակի վատթարացում։ Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ ծովում հավանական է 4-6 բալ ուժգնությամբ փոթորիկ, իսկ Կոլխիդյան հարթավայրում օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի մինչև -4, -6 աստիճան։
Վրաստանի լեռնային և բարձրլեռնային շրջաններում հնարավոր է մառախուղ, տեղ-տեղ հնարավոր է բուք և ձնահյուսեր, ճանապարհներին՝ մերկասառույց, էլեկտրահաղորդման գծերի մերկասառույց։