|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
FlyOne Armenia-ն ընդգրկվել է Մոլդովայի տարածքում արգելքի ենթակա ավիաընկերությունների ցանկում։
Ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարության համապատասխան հրամանը, որն ուժի մեջ է մտել փետրվարի 19-ին, ներառում է աշխարհի ավելի քան 130 ավիաընկերությունների ցանկը։ Այս մասին գրում է «Комсомольская правда»-ն։
Նախարարությունը հրամանն արձակել է Եվրահանձնաժողովի կանոնակարգի ընդունումից հետո։
FlyOne Armenia-ն շաբաթական 4 անգամ կանոնավոր չվերթներ էր իրականացնում Երևան-Քիշնև երթուղով։