Փոխարժեքներ
16 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.51 |
EUR | ⚊ | € 414.95 |
RUB | ⚊ | ₽ 4.3582 |
GBP | ⚊ | £ 498.65 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․
««Ադրբեջան-Հայաստան հակամարտության պարագայում Ադրբեջանին աջակցելը բխում է Իսրայելի շահերից»։ Վերոհիշյալ վերտառությամբ հոդվածը լույս է տեսել փետրվարի 13-ին, Իսրայելում հրատարակվող “The Jerusalem Post” պարբերականում/ It is in Israel’s interest backing Azerbaijan in its conflict with Armenia/
Հեղինակը՝ MORDECHAI KEDAR -ը, մասնավորապես հետևյալ հաստատումներն է կատարում՝
Ադրբեջանի ռազմավարական դիրքն առանցքային նշանակություն ունի Իսրայելի անվտանգության համար․ հետևաբար բացարձակ անհրաժեշտություն է որպեսզի, որպես դաշնակցի, Իսրայելը աջակցի Ադրբեջանին։
Իսրայելը՝ բոլոր հակամարտություններում պետք է աջակցի Ադրբեջանին, հատկապես Իրանի և նրա դաշնակից Հայաստանի դեմ կոնֆլիկտներում։
Իսրայելը պետք է աջակցի Ադրբեջանին՝ վերահսկողություն սահմանելու Զանգեզուրի միջանցքի վրա։
Բաքուն նավթ է վաճառում Իսրայելին, իսրայելական զենքեր է գնում, Իրանին մշտադիտարկելու համար բազա է տրամադրում, սա նշանակում է, որ Ադրբեջանը Իսրայելի անվտանգության համար առանցքային նշանակություն ունի։
Իսկ պաշտոնական Հայաստանը կամ խաղաղության մուրացկանները՝ հակառակ միջազգայնորոն հիմնավորված փաստերին, որ ադրբեջանական ագրեսիային մասնակից են եղել թուրքական, իսրայելական և այլ վարձկաններ, երբեք միջազգային հարթակներում չբարձրաձայնեց և չխաղարկեց այս իրողությունը։
Հակառակը՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, կանաչ լույս վառեց ցեղասպանի առջև, նաև հիմնավորեց, թե մենք մեր սեփական հողում օկուպանտ ենք։
Ու այսօր Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի երկրորդ հայցն է ներկայացնում Հաագայի մշտական արբիտրաժային դատարան՝ պահանջելով լիարժեք փոխհատուցում շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար։
Դե հրաժարվելով Արցախից, Նիկոլը հիմնավորեց մեր «օկուպանտ կամ սեպարատիստ» լինելը։
Հիմա Ադրբեջանը նաև իր ագրեսիան և ցեղասպանական գործողությունները փաթեթավորում է որպես հակաահաբեկչական գործողություն։ նիկոլը հիմնավորել է սա։
Եվ, եթե Նիկոլին թվում է, թե Բաքվում խոշտանգվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ դատավարությունների նկատմամբ իր լռությամբ, կամ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանին դատելով, բարյացակամություն է ողորմում Ադրբեջանից, սխալվում է։
Հերթում հաջորդն ինքն է․․․
Եվ, առհասարակ, այսպես է լինում, երբ երկրի ղեկը հայտնվում է արկածախնդիր, ապազգային, տգետ ու անհավասարակշիռ փառամոլների ձեռքը․․․
Մենք դեռ չենք գիտակցում իրականության ողջ սարսափելիությունը․․․
Ողջ հոդվածն՝ այստեղ»։