Փոխարժեքներ
16 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.51 |
EUR | ⚊ | € 414.95 |
RUB | ⚊ | ₽ 4.3582 |
GBP | ⚊ | £ 498.65 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
Պակիստանի հարավ-արևմուտքում գտնվող Բելուջիստանի նահանգի Հարնայի շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 11 բանվոր, ևս 6-ը վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է Geo TV-ն՝ վկայակոչելով Հարնայի իշխանություններին։
Պայթյունը տեղի է ունեցել բանվորներին ածխահանքեր տեղափոխող մեքենայի մոտ: Բելուջիստանի կառավարությունը հրամայել է հետաքննել տեղի ունեցած պայթյունը։
Տեղեկություններ կան, որ ինքնաշեն պայթուցիկը տեղադրված է եղել ճանապարհի եզրին, և այն գործի է դրվել հեռակառավարվող սարքով։
Վերջին շրջանում բազմաթիվ ռումբերի պայթյուններ են գրանցվել Հարնայի Շահրագի շրջանում, որտեղ գտնվում են ածխի հանքերը։
Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին և վարչապետ Շեհբազ Շարիֆը խստորեն դատապարտել են տեղի ունեցած պայթյունը՝ խորը վիշտ հայտնելով մարդկային կյանքերի կորստի կապակցությամբ։