| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը («Ռուսական տուն», Русский дом) միջոցներ է ձեռնարկում դադարեցնելու իր գործունեությունը, ասվում է ներկայացուցչության հաղորդագրության մեջ։
«Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահանջի կապակցությամբ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը՝ Բաքվում «Ռուսական տուն»-ը միջոցներ է ձեռնարկում դադարեցնելու իր գործունեությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ փետրվարի 3-ին պաշտոնապես նոտա է հղել ռուսական կողմին՝ երկրում «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու մասին։
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը հայտնել էր, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել Մոսկվային՝ կոչ անելով դադարեցնել Բաքվում «Ռուսական տան» գործունեությունը պատշաճ գրանցման բացակայության պատճառով։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին ասել է, որ Ռուսաստանը Բաքվում «Ռուսական տան» փակումը համարում է թյուրիմացություն և ակնկալում է կարգավորել իրավիճակը։
«Մենք ցավում ենք դրա համար, կարծում ենք, որ սա թյուրիմացություն է, որը կարող է լուծվել երկկողմանի շփումների արդյունքում»,- ասել է նա լրագրողներին։