կարևոր
1567 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-02-09 17:24
Հասարակություն

Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-11-ի գիշերն աստիճանաբար կնվազի ևս 2-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-11-ի գիշերն աստիճանաբար կնվազի ևս 2-5 աստիճանով

Հանրապետության տարածքում` փետրվարի 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 13-ի երեկոյան, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Փետրվարի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-11-ի գիշերն աստիճանաբար կնվազի ևս 2-5 աստիճանով։

Ինչպես Yerkir.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում փետրվարի 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի երեկոյան, 14-ին սպասվում են տեղումներ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -5-7, վաղը ցերեկը՝ +3+5։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -1-6,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -10-14, ցերեկը՝ -2-5,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -7-9, ցերեկը՝ +1+3,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -11-16, ցերեկը՝ -1-4,

Լոռիում գիշերը՝ -8-12, ցերեկը՝ 0+3,

Տավուշում գիշերը՝ -7-9, ցերեկը՝ -1+2, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -1-6,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝-6-8, ցերեկը՝ +1+4,

Արարատում գիշերը՝ -7-10, ցերեկը՝ +2+5,

Արմավիրում գիշերը՝ -7-9, ցերեկը՝ +3+6,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -1-5,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝-7-9, ցերեկը՝ +3+5,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +3+7, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -11-13, ցերեկը՝ -3-5։