|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
ԱՄՆ-ը կարծում է, որ Ռուսաստանը, ԿԺԴՀ-ն և ՉԺՀ-ն ունեն միջուկային զենք և հրթիռային ներուժ, որը կարող է ուղղակիորեն հասնել ամերիկյան տարածք: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ջոն Ֆայները:
«Այն երկրների ցանկը, որոնք ունեն միաժամանակ միջուկային զենք և հրթիռային հնարավորություններ, որպեսզի ուղղակիորեն հասնեն ԱՄՆ տարածք, շատ փոքր է, և նրանք Միացյալ Նահանգների հակառակորդներն են՝ Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան և Չինաստանը», - ասել է նա՝ ելույթ ունենալով Կարնեգի վերլուծական հիմնադրամում: