Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Ռուսական զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Զելենովկա և Նովի Կոմար գյուղերը։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից։
Բնակավայրերը հաջող հարձակողական գործողությունների արդյունքում հսկողության տակ են առել «Արևելք» զորքերի խմբավորման ստորաբաժանումները, նշել են գերատեսչությունում։ Նոր Կոմարը և Զելենովկան գտնվում են Կուրախովո քաղաքից դեպի արևմուտք։
Մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 18-ին, զորքերի «Հարավ» խմբի ստորաբաժանումները վերահսկողություն էին հաստատել ԿԺԴՀ-ի Տրուդովոյե գյուղի վրա, իսկ զորքերի «Կենտրոն» խումբը վերահսկողություն էր հաստատել ԿԺԴՀ-ի Ստարիե Տերնիի վրա:
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։