|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
«Մինչ երեկ Հայաստանի խորհրդարանում հայկական ազգանուններով մի քանի մարդիկ արդարացնում էին Ադրբեջանի ու Թուրքիայի` մեր դեմ կատարած հանցագործությունները ու Բաքվին հեռակա խոստանում ոչ մի ձև չպայքարել վերջինիս դեմ, Ադրբեջանում այս պահին նախագահ Ալիևի գլխավորությամբ միջազգային խորհրդաժողով է ընթանում, որը վերնագրված է «Վերադարձի իրավունք. Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար արդարության վերականգնում»:
Խորհրդաժողովը նպատակ ունի «մշակել ադրբեջանցիների պատմական հայրենիք վերադարձի» մեխանիզմները: Այսինքն` դեպի Հայաստանի Հանրապետության տարածք:
Հայաստանի ԱԳՆ և որևէ այլ պետական հիմնարկ բնականաբար ոչ մի բողոքի ձայն ու գործողություն չի անի: Ինչո՞ւ: Լավ գիտեք»: