|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է իշխանությունը բռնի զավթելու փորձի մասին։
ՊԱԾ-ից նաև հայտարարել են, որ իշխանության բռնի զավթման մեջ շահագրգռված են կոնկրետ քաղաքական կուսակցություններն ու նրանց առաջնորդները, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունները:
«Մարդկանց որոշակի խումբ Վրաստանի խորհրդարանի տարածքի մոտ տեղի ունեցած ցույցերի ժամանակ փորձում է սադրանքներ կազմակերպել, որոնց նպատակը կոնկրետ քաղաքական կուսակցությունների առաջնորդների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարների կողմից ապակառուցողական եւ բռնի սցենարների զարգացումն է, որոնց գլխավոր նպատակը բռնի ճանապարհով իշխանության զավթումն է», - ասված է հայտարարության մեջ։