կարևոր
955 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-11-09 16:42
Աշխարհ

Զախարովան խոսել է ԱՄՆ-ում դեսպանի թեկնածուի քննարկման մասին

Զախարովան խոսել է ԱՄՆ-ում դեսպանի թեկնածուի քննարկման մասին

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի պաշտոնի համար դիտարկվում է մեկ թեկնածու, նա անցնում է գրանցման փուլերը, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Պատասխանելով հարցին, թե հայտնի են արդյոք ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի թեկնածուներ, նա ասաց, որ խոսքը «ոչ թե թեկնածուների, այլ թեկնածության մասին է»։

Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ կա «հաստատված ընթացակարգ, ըստ որի՝ մենք չենք մեկնաբանում դեսպանների նշանակումը, դա Ռուսաստանի Դաշնության նախագահի իրավասությունն է»։

Գործընթացն արդեն մեկնարկել է, կա թեկնածու, և, համապատասխանաբար, անձը անցնում է գրանցման բոլոր փուլերը», - եզրափակեց նա։