|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՄՆ-ն նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո դուրս կգա Ուկրաինայի հակամարտությունից, որտեղ ռազմաճակատում իրավիճակը միանշանակ ցույց է տալիս Կիևի ռազմական պարտությունը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, փոխանցում է РИА Новости-ն։
«Ռազմաճակատում իրավիճակն ակնհայտ է ՝ ռազմական պարտություն։ Ամերիկացիները դուրս կգան դրանից, չեն խրախուսի դրան, չեն ասի, որ պատերազմը լավ բան է։ Դոնալդ Թրամփի մասին շատ է խոսվել, այդ թվում՝ նրանք, ովքեր նրան չեն սիրում, բայց մի բան կասկած չի հարուցում՝ նա պատերազմներ չի սկսում։ Քանի որ նա իսկական գործարար է, ով կարծում է, որ ամեն ինչ լավ է ընթանում, երբ պատերազմ չկա», - ասել է Օրբանը։
Հունգարիայի վարչապետը նաև կարծիք է հայտնել, որ 2020 թվականի ընտրություններում Թրամփի հաղթանակի դեպքում հակամարտությունն Ուկրաինայում չէր սկսվի, քանի որ նա «կկնքեր բոլոր անհրաժեշտ պայմանագրերը»։