Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Սաուդյան Արաբիայի արքայազն, Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի և Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը Հայաստանում կմասնակցի և ելույթ կունենա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին անցկացվող «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային համաժողովի շրջանակում։ Այս մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից:
Նորին թագավորական մեծություն արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը Նորին հանգուցյալ թագավորական մեծություն արքայազն Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդի հինգերորդ որդին է՝ համաշխարհային ճանաչում ունեցող մարդասիրական և մարդկային զարգացման ջատագով:
Վերջինս Նյու Յորքում տեղակայված Concordia գագաթնաժողովի ղեկավար խորհրդի անդամ է, բացի այդ նաև ԱՄՆ-Արաբական հարաբերությունների ազգային խորհրդի (NCUSAR) միջազգային խորհրդատվական կոմիտեի համանախագահ։
2020 թվականի հոկտեմբերին Նորին Մեծությունը նշանակվել է Արաբական ծոցի զարգացման ծրագրի (AGFUND) նախագահ։ AGFUND-ը ծառայում է մարդկային զարգացման հիմնախնդիրների լուծմանը՝ առանց խտրականության թիրախավորելով հասարակության բոլոր շերտերին:
2018 թվականին վերջինս իր կնոջ՝ Արքայադուստր Սորա բինթ Սաուդ Ալ Սաուդի հետ հիմնադրել է Ahyaha հիմնադրամը, որի կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերն աջակցում են սոցիալական զարգացմանը, կանանց հզորացմանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը և մի շարք այլ նպատակների։