|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Հայաստանի գործող իշխանությունը խիստ մրցակցության մեջ է Ադրբեջանի հետ այն առումով, թե ով է ավելի հավատարիմ Թուրքիային` հայ-ադրբեջանական կոնֆլիկտում ներքաշելու և հիմնական դեր ստանձնելու առումով:
Կառավարությունը, որպես տարվա հաջողություն կամ բյուջետային տարվա արդյունք, կարող է ներկայացնել իր աննախադեպ ջանքերը` Թուրքիային խորը և համապարփակ ձևով ռեգիոնալ պրոցեսներում ընդգրկելու և առաջին ջութակի դեր վերապահելու համար:
Սա միակ գործոնն է, որի դեպքում գործող կառավարիչը գերազանցել է Իլհամ Ալիևին և Թուրքիային սիրաշահելու գործում առաջ անցել հնարավոր բոլոր մրցակիցներին:
Ժամանակին, երբ Սերժ Սարգսյանը «ֆուտբոլային դիվանագիտության» գործընթացը նախաձեռնեց, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով տեսակետները տարբեր էր, սակայն նույնիսկ այս պրոցեսի հիմնական քննադատներն էին արձանագրում, որ Հայաստանի նուրբ ու ճկուն քաղաքականության արդյունքում, պաշտոնական Անկարայի ջանքերը` հայ-ադրբեջանական հարաբերություններում մխրճվելու առումով, տապալվեց»: