|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Լեհաստանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այօսր ռինգ դուրս եկան Հայաստանի վերջին 2 պատվիրակները՝ 49 կգ քաշային Ալեն Դանիելյանն ու 52 կգ քաշային Վահե Բադալյանը: Մեր 2 բռնցքամարտիկներն էլ քառորդ եզրափակիչում հաղթանակ տոնեցին Թուրքիայի ներկայացուցիչների նկատմամաբ և դուրս գալով կիսաեզրափակիչ առնվազն ապահովեցին բրոնզե մեդալներ: Վահեն հաղթեց Բատուհան Ցիֆտչիին, իսկ Ալենը առավելության հասավ Բուրակ Յուցելի նկատմամբ: Այս մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Կիսաեզրափակիչում Ալենը մրցելու է Ադրբեջանը ներկայացնող Ռուսլան Ռուստամովի հետ: Վահեի մրցակիցը դեռևս հայտնի չէ: Կիսաեզրափակիչ մենամարտերը տեղի կունենան նոյեմբերի 27-ին: