կարևոր
535 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-15 16:54
Քաղաքական

Երբ դատավորը քաղաքական անցյալ է ունենում, ի՞նչ մոտեցում եք որդեգրում. Լևոն Քոչարյանը` դատախազին

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ԱԺ-ում հորցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հարց ուղղեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

«Դուք որպես գլխավոր դատախազ, որպես իրավաբան ինչպե՞ս եք վերաբերում գործերին, որը դուք ներկայացնում եք դատարանում որպես կողմ, որտեղ պետք է կողմերը ունենան հավասարություն։ Այն դեպքում, երբ դատավորները ունենում են օրինակ քաղաքական անցյալ։ Ձեր մոտ՝ դատախազությունում կա՞ քննարկումներ այդ թեմայի շուրջ, ի՞նչ մոտեցում պետք է որդեգրեք։ Որովհետև մենք տեսնում ենք, հատկապես անցած տարիներին, երբ գոնե մի թեթև ինչ-որ կապ է տեսնում դատախազության մեղադրող կողմը ում որ մեղադրում են նրա հետ կապված դատավորի անցյալի մասով, շատ հստակ դիրքորոշում են ունենում և որպես կանոն դատավորներ այդ ժամանակ ընդունում են դատախազների ներկայացրած բացարկի միջնորդությունը, բայց հակառակ դեպքերում  տեսնում ենք, որ այդպիսի բան չկա, կան կոնկրետ գործեր ու այստեղ կրկին մենք տեսնում ենք այս երկակի ստանդարտների գործածումը, ինչպես անում է և՛ քննչականը, և՛ դատախազությունը, և սա մեղմ ասած արդար չէ։ Ինձ հետաքրքիր է ձեր մոտեցումը այս հարցում»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։