Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարիգյուղ բնակավայրի վերջնամասում, ճանապարհի ամրաշինական աշխատանքներ կատարելու ժամանակ, պայթյուն է իրականացվել, որի հետևանքով 1 հոգի մահացել է։ Հայտնում է shamshyan.com-ը:
Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նշված գյուղի վերջնամասում «Նոր տեղ շին» ՍՊԸ-ն ճանապարհ կառուցելու նպատակով պայթյուն է իրականացրել, որի հետևանքով պայթյունի վայրից մոտ 250-300 մետր հեռավորության վրա քարի բեկորը շպրտվել ու հարվածել է նշված ընկերության աշխատակից՝ Տավուշի մարզի բնակիչ, 27-ամյա Էդգար Ն․-ի գլխին, ով տեղում մահացել է։
Ահազանգով դեպքի վայր են ժամանել ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Արամ Հարությունյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։