Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Երեխաները ծնողների հայելին են, իսկ ծնողները՝ երեխաների: Առավել եւս` հանրային դեմքերի պարագայում այս չափանիշը սուր է դրված: Գոնե հայերիս համար այն կյանքի իրավունք ունի: Ում երեխան է, ինչպես է իրեն պահում, ինչ տանը տեսել, այն էլ սովորել է ... Այսպես մենք երեխաների միջոցով գնահատում ենք տան մեծերին: Հունիսի 1-ի առիթով նկարահանումների ժամանակ Henaran.am-ի թղթակիցը բացառիկ հետաքրքիր «մատերիալ» հավաքելու հնարավորություն ունեցավ:
Երեւանի մանկապարտեզներից մեկում հանդիպեցինք ոչ ավել, ոչ պակաս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թոռնիկին՝ փոքրիկ Սերժին: Հաշվի առնելով, որ նա դեռ երկու տարեկան է, թողեցինք լրագրողական գործիքներն ու անցանք սիրողական շփման: Երկու տարեկան Սերժին «կաշառեցինք» «M&M»-իկներով, «լեզու թափեցինք», որ ընկերանանք հետը եւ ճշտենք՝ ով է նրա համար նախագահ պապիկը, առաջին տիկին տատիկը ու էլի շատ հարցեր տվեցինք՝ բացահայտելու մղումով:
Ժողովուրդը իզուր չի ասում՝ տան գաղտնիքը երեխայից իմացիր: Պարզեցինք, որ պապիկը, ինչպես երկու տարեկան Սերժուկն ասաց՝ «Սերժ Ազատովիչն» է: Ուշադրություն դարձրեք՝ առաջին տիկինը՝ Ռիտա Սարգսյանը փոքրիկի համար «իր Ռիտուլյան» է: Հայրենիքը Սերժի համար «կարմիր, կապույտ, ծիրանագույնն» է ...
Փոքրիկ Սերժի հետ Henaran.am-ի հետաքրքիր բացահայտումները դիտեք տեսանյութում:
Լուսանկարը` henaran.am-ի: