Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԵՄ Խորհրդի նիստում որոշում է ընդունվել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու մասին: Այս կապակցությամբ արաբաթն այս իրադարձությունը որակել է «շատ կարեւոր հանգրվան Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ընդհանուր արժեքների եւ սկզբունքների վրա հիմնված գործընկրության խորացման գործում»: Ի՞նչ է կանգնած դրա հետեւում եւ ի՞նչ նպատակ է հետապնդում ԵՄ-ն Հայաստանում: Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։
«Այն, որ այդ հարցը բացառապես քաղաքականացված է, բխում է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարութոյւնից։ Նրա խոսքով՝ «մենք փոխադարձ հետաքրքրություն ունենք արտաքին եւ անվտանգության քաղաքականության շուրջ մեր երկխոսության հետագա ընդլայնման, ինչպես նաեւ ԵՄ-ի ղեկավարությամբ իրականցվող առաքելություններին եւ գործողություններին Հայաստանի հետագա մասնակցության նկատմամբ»: Սրանից հետեւում է՝ հայերին ԵՄ երկրներ ազատ այցելելու հնարավրություն տալու հարցը երկրորդական բնույթ ունի։ Սակայն Բրյուսելը հստակեցրել է՝ առանց վիզայի ռեժիմ կսահմանվի միայն այն բանից հետո, երբ Հայաստանը կհամապատասխանի որոշակի «չափանիշներին», եւ որ այդ գործընթացը կարող է արագ չլինել եւ մի քանի տարի տեւել: Ի դեպ, առանց վիզայի այցելությունների մասին համաձայնագիրը աշխատանքի տեղավորման իրավունք չի նախատեսում։ Ավելի վաղ ԵՄ-ն նույնպիսի չափանիշներ էր սահմանել Ուկրաինային, Մոլդովային եւ Վրաստանին առանց վիզայի ռեժիմի տրամադրման հարցում: Հետո դա դառնում էր այդ երկրների վրա ճնշում գործադրելու լծակներից մեկը՝ ներքին եւ արտաքին քաղաքակության մեջ Եվրոպայի համար անհրաժեշտ ուղղություններ ձեւավորելու նպատակով։ Թարմ օրինակ է Վրաստանը, երբ երկրի քաղաքցիների առանց վիզայի այցելությունների մասին համաձայնագրի կասեցման սպառնալիքը կապվում է Վրաստանի խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման հետ։ Տրամաբանորեն իրադարձությունների նման ընթացքի դեպքում Հայաստանը կարող էր ակնկալել Եվրոպական ներդրումների հոսք դեպի տնտեսություն։ Բայց նա, չգիտես ինչու, տարօրինակ կերպով դա կապում է միայն իր անվտանգության խնդիրների հետ։ Հավանաբար, պատահական չէ, որ ԵՄ-ն իր որոշումն ուղեկցեց Հայաստնի զինված ուժերին աջակցելու համար առաջին ֆինանսավորմամբ, բայց ընդամենը 10 մլն եվրոյի չափով։ Հնարավոր է, սա դեռեւս խորհրդանշական ցուցադրություն է ԵՄ-ի կողմից Հայաստանին ռազմական օգնության համար՝ որոշակի իմաստային փաթեթավորմամբ՝ նշելով իր ներկայությունը տարածաշրջանում։ Միեւնույն ժամանակ, դա որոշակի ազդանշան է արտաքին աշխարհին, որ Հայաստանը ներքին եւ արտաքին քաղաքականւթյան որոշ հարցերի լուծման հարցում կորցնում է իր ինքնիշխանությունը», - նշել է Տարասովը։
Տարասովը վստահ է՝ դա կհանգեցնի Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության։ Ընդ որում, չի կարելի բացառել, որ Երեւանը Բրյուսելի պահանջով կարող է առաջին փուլում բարձրացնել Գյումրիում ռուսական ռազմաբազայի կարգավիճակի փոփոխության, անձնակազմի կրճատման հարցը եւ այլն։ 2024ի սկզբին Հայաստանն արդեն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ «Ընդ որում, վաղ թե ուշ, հարց կառաջանա նաեւ Եվրասիական տնտեսական միությանը եւ Ռուսաստանի մասնակցոթյամբ այլ ինտեգրացիոն կառույցներին Հայաստանի մասնակցության մասին։ Բացի այդ, մեր կարծիքով, խնդիրներ կառաջանան նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հետ կապված։ Մի խոսքով՝ ՀՀ վարչապետն արտաքին քաղաքականության մեջ վա-բանկ է գնում, կարծես փորձում է բացահայտել, թե արտաքին ուժերից որ մեկն է մտադիր պայքարել Հայաստանի համար:
Սակայն Թուրքիայում, օրինակ, ըստ Cumhuriyet թերթի, կարծում են՝ «ԱՄՆ-ն ծրագրում է Անդրկովկասում Հարավային ճակատ բացել Ռուսաստանի հարավային սահմանների մոտ Հայաստանի տարածքով»։ Հասկանալի է՝ խոսքը ոչ միայն Ադրեջանի հետ Հայաստանի հնարավոր պատերազմի մասին է, այլեւ, ըստ Cumhuriyet - ի, «ԱՄՆ - ի ձգտումը մխրճվել «Աստանայի եռանկյունու» մեջ (Թուրքիա-Ռուսաստան-Իրան)»։ Այս կապակցությամբ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է․ «Հայաստանը վերածում են հավաքական Արեւմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»: Սակայն ինչպես Անդրկովկասում, այնպես էլ Մերձավոր Արեւելքում աշխարհաքաղաքական մասշտաբային զարգացումների համատեքստում Հայաստանին սպառնում է իր ներկայիս պետականության կորուստը, - ամփոփել է Տարասովը։
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի
Աղբյուրը՝ iarex.ru-ի