Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին հերթեր չկան, իսկ անցակետն աշխատում է բնականոն ռեժիմով: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ շուրջ 2 հազար բեռնատար սպասում են ռուս-վրացական սահմանին։
«Հայաստանից Վերին Լարսի ուղղությամբ 500 բեռնատար կա։ Դրանց մի մասն արդեն ացակետում է, համապատասխան ձևակերպումներն են արվում», - ասել է Հակոբյանը։
Նա նշեց, որ մոտավորապես նույնքան էլ գտնվում են դեպի ՌԴ ուղղությամբ` տարբեր հատվածներում։
Կցորդը հիշեցրեց, որ ամեն օր Վերին Լարսում մաքսազերծում է անցնում շուրջ 150 հայկական բեռնատար։ Հայաստանից դեպի ՌԴ սահման ճանապարհը հայկական փոխադրողներն անցնում են 2-3 օրում։
Նշենք, որ Վերին Լարսի անցակետի վերակառուցումից հետո՝ 2022 թվականին, դրա թողունակությունը գրեթե կրկնակի աճել է։ Այժմ այնտեղ գործում է 39 գոտի, 12–ը՝ բեռնատարների, երկուսը ՝ ավտոբուսների, 24-ը՝ մարդատար ավտոմեքենաների համար։ Եվս մեկն էլ պահեստային գոտի է։
Վերին Լարս տանող ճանապարհը միակ գործող ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):