Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։10-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15 կմ-ում՝ Սուրբ Նարեկ մատուռի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն, առաջ ընթացել, բախվել բետոնե հենասյանը, տապալել այն և հայտնվել ձորակում՝ բախվելով քարերին, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, ևս մեկը նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Գավառ» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ովքեր մահացածի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը ոստիկանության ծառայող էր։