Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լուսադեմի կողմերը Նիկոլ Փաշինյանն անսպասելի եկել է ԱԺ, նախատեսված էլ չի եղել, որ այդ ժամի պետք է լինի ԱԺ-ում։ Մանրակրկիտ ստուգումներ են եղել ԱԺ-ում՝ մեծաթիվ զորքով ու անվտանգության իր թիկնազորով։ Այս մասին 5-րդ ալիքի «Օրագիր» հաղորդման ժամանակ տեղեկացրել է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ ընդգծելով, որ դա փաստում է իրենց վախերի մասին։ «Վախենում են՝ հանկարծ իշխանությունը չկորցնեն։ Ամբողջ իրենց պայքարը՝ իշխանության մնալն է ու Հայաստանից բան չթողնելը»։
Դանիելյանի խոսքով՝ այս իշխանությունը պետք է հեռանա, քանի որ առաջիկայում պարտավորված են լինելու կամ նոր զիջումների գնալ, կամ նոր կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորգարել։
Սրբազան շարժման առաջնորդների հասցեին հնչեցրած իշխանական պատգամավորների հեգնական վիրավորանքների նպատակը, ըստ Դանիելյանի՝ Փաշինյանին իրենց հավատարմությունը փաստելն է, իրենց պահվածքով լրացուցիչ դիվիդենտներ են ուզում քաղել։
«Սա խաղաղ հեռացման շանս է, հետո ժողովուրդը ռադիկալ է լինելու» ,-ասել է Գառնիկ Դանիելյանը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչը նշել է, որ իր տեղեկություններով՝ Ադրբեջանի հաջորդ պահանջը չորս բնակավայրերի տարածքներն են՝ Վերին Ոսկեպարի, Ազատամուտի, Տիգրանաշենի հատվածներում։
Նա հավելել է, որ եթե ՔՊ-ական պատգամավոր լիներ, չէր մտածի այդ պաշտոնին մնալու մասին, քանի որ ոչ Փաշինյանը, ոչ էլ այդ աթոռը հայրենիքից ավելի թանկ չեն։ Նա հիշեցրել է Լևոն Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի մասին, որոնք գնացել են այդ քայլին՝ հրաժարական են տվել։ Դանիելյանը հավատացած է, որ պետք է խոսել ՔՊ-ական պատգմավորների հետ ու համոզել նրանց։
Նա համոզմունք հայտնեց, որ ոստիկանությունը այսօրվա հանրահավաքին չի կատարի ապօրինի հրամաններ, քանի որ հենց իրենց ընտանիքի անդամները ևս միացել են շարժմանը։ «Շարունակելու ենք պայքարը։ Սրբազանի կամ շարժման մյուս անդամների մոտ չկա կասկած, որ պետք է չշարունակենք։ Շարունակելու ենք պայքարը մինչև հասնենք մեր նպատակներին»։