Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այն, որ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը գնալով ծավալվում է, ոչ միայն ակնհայտ է, այլև առաջին հերթին ապացուցվում է փաշինյանական իշխանության ջղագրգիռ արձագանքներով: Ավելին, որոշ քպականների նույնիսկ ֆիզիկական սպառնալիքներով:
Բայց՝ քպականները՝ դեռ մի կողմ, նրանք արդեն վաղուց կարևոր չեն: Հիմա շատ ավելի կարևոր հարցեր կան: Օրինակ՝ շատերը նկատած կլինեն, որ հատկապես սոցցանցային հարթակներում ամենատարբեր մարդիկ, որ շարժման նկատմամբ առնվազն լոյալ են, եթե չասենք՝ ավելին, հստակ դիրքորոշում ունեն, որ Նիկոլն իր թիմով պետք է հեռանա, մնում-մնում ու մեկ էլ՝ «դե, բայց մի բան կստացվի՞», կամ՝ «բայց ո՞նց պիտի արվի», «բա, այս բանը... այսպես», «բա, շանս կա՞, արդյոք» և այլն, և այլն:
Իհարկե, մի իմաստասեր նկատել է, որ թերահավատությունը հավատի յուրօրինակ դրսևորում է: Բայց նման փիլիսոփայահոգեբանական նրբությունների վրա չէ, որ կցանկանայինք ուշադրություն հրավիրել: Հարկավ, ողջամիտ կասկածը մարդ-էակին բնորոշ է: Սակայն որևէ բան նախաձեռնելիս ի սկզբանե թերահավատ լինելը լավագույն ճանապարհը չէ:
Իսկ նվնվոցը, թնկթնկոցը, դեռ չսկսած՝ ձեռքը թափ տալը դեռ ոչ մեկին ոչ մի լավ տեղ չեն տարել: Ամենավտանգավորն այն է, որ միշտ փորձ է արվել ցույց տալ, թե մեզանից ոչինչ կախված չէ, թե՝ «մեկ է՝ բան չի փոխվելու», «դրսում որոշել են», «վերևներում որոշել են» և այլն: Իրականում սա մոլորություն է: Կարևորը հստակ դիրքորոշում ունենալն ու սկսած ճանապարհից հետ չկանգնելն է՝ առանց նվնվոցի, թնկթնկոցի, սեփական մեկ մոմը վառելով...