Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Իրանի հյուսիսարևմուտքում, հայտնում է Tasnim-ը։
Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նախագահը վերադառնում էր Իրանի հյուսիսարևմտյան Արևելյան Ադրբեջան նահանգի Խոդա Աֆարին շրջանից՝ Ադրբեջանի հետ ընդհանուր սահմանին ամբարտակի բացումից հետո:
Նշվում է, որ նախագահի շրջապատից որոշ անձինք կապ են հաստատել հրամանատարական կենտրոնի հետ, ինչը հույս է ներշնչում, որ վթարից զոհեր չեն եղել։
Նախագահական պատվիրակությունը մեկնել է երեք ուղղաթիռով։ Նախարարներին ու պաշտոնյաներին տեղափոխող երկու ուղղաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել։
Նախագահին տեղափոխող ուղղաթիռում եղել են նաև Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Թավրիզի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդ այաթոլլա Մոհամմադ Ալի Ալ-Հաշիմը։
Ուղղաթիռը գտնելու համար այդ շրջան են ուղարկվել Իրանի Կարմիր մահիկի ընկերության փրկարարական խմբերը, զինված ուժերն ու ոստիկանությունը:
Տեղի բնակիչները նշում են, որ իրավիճակն անորոշ է շրջանում առկա մառախուղի պատճառով: