|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ Օպերայում ՎԶԵԲ տարեկան համաժողովն էր, որին մասնակցում էր նաեւ Դանիայից վերադարձած Նիկոլ Փաշինյանը, իսկ «Դվինում» միջազգային ֆորում էր, որին մասնակցում էր Վահագն Խաչատուրյանը: ՀՀ իշխանությունն այնքան սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից, որ աննախադեպ անվտանգության միջոցներ էին ձեռնարկել` մեծ թվով քաղաքացիական հագուստով ոստիկաններ կային «Դվին»-ում, Օպերան երկաթյա արգելապատնեշների մեջ էին առել, փակել էին հարակից փողոցները եւ ներքին զորքերի հազարավոր ոստիկաններ էին բերել մարզերից: Օպերայի գլխին էլ դիպուկահարներ էին կանգնած: Համաժողովի մասնակիցներին թույլ չեն տվել Օպերայի նախասրահում կանգնել` զրուցել, զուգարան գնալուց էլ են հետեւել: