կարևոր
5887 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-07 11:16
Հասարակություն

1000+1 սուտ Բագրատ Սրբազանի հասցեին․ ովքե՞ր են սցենարիստները

1000+1 սուտ Բագրատ Սրբազանի հասցեին․ ովքե՞ր են սցենարիստները

vesti.am-ը գրում է․

«Բագրատ Սրբազանը՝ Կրեմլի գործակալ»

«Տավուշում Բագրատ Սրբազանը բախումներ է հրահրում ոստիկանության հետ»

Ինչու էր Բագրատ Սրբազանը Քանաքեռցի Տույին բերել Տավուշ. Medianews.am

Քննարկվում է նոր կաթողիկոսի ընտրության հարցը. լուսանկար. Medianews

Այս պահին Բագրատ սրբազանը, օգտագործելով թեմի շինությունները, հավաքներ է կազմակերպում Իջևանում. Medianews

Կործանել եկեղեցին ու դառնալ կաթողիկոս

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մերժել է Գարեգին Բ-ի հետ հանդիպումը

Հանուն ոմանց օրակարգի սպասարկմանը Բագրատ սրբազանը մոլորեցնում և գրգռում է սահմանամերձ գյուղերի բնակիչներին

Փաշինյանի մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Աշոտ Մինասյանի համար երաշխավորել էր Բագրատ Սրբազանը. medianews

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Բագրատ Սրբազանն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են. մանրամասներ. Medianews

Տավուշյան ակցիաների առաջնորդությունը ստանձնած Բագրատ արք. Գալստանյանը երկքաղաքացի է. Նախկին ռեժիմը խաղարկում է «Մավր» օպերացիան

Տավուշցիները Բագրատ Սրբազանից պահանջել են դադարեցնել ակցիաները և հեռանալ

Բագրատ Սրբազանն իր երկու որդիներին ազատել է բանակից

Էդ մարդկանց ուզածն ի՞նչ է։ Ուզում են գան իշխանության և Ադրբեջանին պատերազմ հայտարարե՞ն կամ տան բոլոր հիմքերը, որ Ադրբեջանը աշխարհին համոզի, որ կարա մեր դեմ լեգիտիմ պատերա՞զմ սկսի. Իոաննիսյան

Սրանք միայն վերջին մեկ շաբաթվա ընթաքում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հասցեին հնչած հերյուրանքների մի մասն է։ Վերնագրերի մեծ մասը ընդամենը մեկ իշխանական լրատվամիջոցից է վերցվել։ Սա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հատուկ քաղաքական տեխնոլոգիա է․  ով իրենց դեմ է խոսում ամեն ինչ անում են նախկինների հետ կապելու համար, որ հասարկությունը հիասթափվի այդ անձերից։

Նախ Սրբազանին ասոցացրին ռուսներ հետ, իսկ իրենք տևական ժամանակ է հակառուսկանություն են քարոզում և բնակչությանն ասացին, թե Սրբազանը ռուս գործակալ է, հետո հորինեցին, որ երկքաղաքացի է, բայց դե ստի ոտքը կարճ է տեխնոլոգիայով այս մեկն էլ հօդս ցնդեց։ Հետո ասոցացրին գողական աշխարահի հետ, թե իբր նրանցից մեկի առաջնորդի հետ հանդիպել, հավաքներ է անում՝ թեմի շինություններն օգտագործելով։ Նույնիսկ սոցցանցային գովազդ միացնելով՝ էլի չստացվեց։

Այս անգամ էլ հեքիաթասացները հորինեցին, թե Սրբազանը հավակնում է կաթողիկոսի աթոռին։ Դե, իհարկե, լուրն այնքան անհեթեթ էր, որ Էջմիածնից նույնիսկ չարձագանքեցին, իսկ այն որ Բագրատ Սրբազանը հայտարարեց, թե իրենց պայքարի աջակիցը նաև Մայր աթոռն է, միֆն ի հայտ եկավ, սա այն դեպքում, երբ նույնիսկ գրել էին, թե Սրբազանը մերժել է Կաթողիկոսի հետ հանդիպման առաջարկը։

Հետո ասացին, որ բնակիչներին է մոլորեցնում, հետո էլ, թե տավուշցիները խնդրել են հավաքները դադարեցնել, բայց այս լուրերը տարածողները հավանաբար հաշվի չէին առել, որ քայլերթին կմիանա այսքան մեծ թվով բազմություն։

Հետո էլ  հայտնեցին, թե բիզնես ունի, նախկինների օրակարգն է առաջ տանում, գալիս է պատերազմ բերելու և, բնականաբար, մեկ անգամ արդեն հրաշալի աշխատած տեխնոլոգիան՝ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ։

Այս սցենարը գրողները հավանաբար կապ ունեն 44-օրյա պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի, խնդրելու հողը չհանձնելու տեսարանի, Շուշիի համար շարունակվող մարտերի, Արցախը Հայաստան է և վերջ կարգախոսի, Տավուշում նկարվող Սև լճի տեսարանների սցենարների հետ, որոնք ամբողջացնում էին պատգամավորները, եթե նրանք էլ չէին բավականացնում, ապա օգնության էին հասնում օրինակ՝ Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկի կերպարը և այլն։