ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին ժամը 17:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը թեթև մարդատար ավտոմեքենաների համար դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար՝ փակ:
Դժվարանցանելի են Մաստարա-Մարալիկ և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:
Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, Մաստարա-Մարալիկ և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Երևան քաղաքում, Տավուշի մարզի Դիլիջան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Աբովյան, Եղվարդ, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում, Արագածոտնի և Շիրակի մարզերում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց բոլոր տեսակի մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների, փակ՝ կցորդիչով բեռնատարների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: