Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե Եկեղեցիում, որպես հիմնական բանախոս, մասնակցեցի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Միացեալ Թագավորութեան և Իռլանդիայի թեմի հովանու ներքո կազմակերպված բարձրաստիճան համաժողովին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
Փաստերով ներկայացրել եմ Հայաստանի սահմանային քաղաքների ու գյուղերի բնակիչներին Ադրբեջանի դիտավորյալ պատճառած տառապանքները` մարդիկ զրկված են բնականոն ու անվտանգ կյանքից, եկամուտ վաստակելու հնարավորությունից, սեփականությունից և այլն:
Քննարկվել են Արցախի նկատմամբ 2023թ. սեպտմբերի 19–20-ի ադրբեջանական զինված հարձակումների ռազմավարությունը, էթնիկ զտումների, մարդկանց սպանությունների ու այլ դաժանությունների հարցեր: Բարձրացվել է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձի հարցը:
Անդրադարձել եմ հայերի դեմ Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման շարունակվող պետական քաղաքականությանը:
Համաժողովի բանախոս էր նաև Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Լորդ Ալթոնը։ Օքսֆորդի համալսարանի դասախոս Հրաչ Չիլինգիրյանը (Hratch Tchilingirian) և ցեղասպանագետ Էվելինա Օխաբը ղեկավարեցին քննարկումները:
Համաժողովին մասնակցեցին նաև բարձրաստիճան հոգևորականներ միջազգային փորձագետներ, Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչները:
Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Միացեալ Թագավորության և Իռլանդիայի հայոց թեմի (Diocese of The Armenian Church of the United Kingdom & Ireland) առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը (Hovakim V Manukyan) և Հուն Ուղափառ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի Առաջնորդ, Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի նախագահ Նիկիտաս Արքեպիսկոպոս Լիլուլիասը:
Համաժողովը կազմակերպված էր Գերանաշնորհ Գրիգորիս եպիսկոպոս Բալաքյանի հիշատակին եւ նվիրված էր Արցախում (Լեռնային Ղարաբաղում) Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումներին, եւ բռնի տեղահանված հայերի իրավունքներին։