|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այսօր՝ մայիսի 29-ին ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում էին Բունդեսթագի պատգամավորներ Շտեֆան Կոյտերը, Շտեֆեն Կոտրեն, Բրանդենբուրգ երկրամասի խորհրդարանի անդամներ Անդրեաս Կալբիցը ու Անդրեաս Գալաուն և նրանց հետ Արցախ ժամանած ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:
Պաշտպանը շնորհավորել է հյուրերին մայիսի 26-ին Եվրոպական խորհրդարանի ընտրություններում կուսակցության արձանագրած հաջողության համար:
Բեգլարյանը պատգամավորներին ներկայացրել է ՄԻՊ հաստատության գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ հույս հայտնելով, որ ժամանակի ընթացքում առավել սերտ համագործակցություն կծավալվի իրենց միջև:
Հանդիպման ժամանակ հյուրերի խնդրանքով պաշտպանը անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից տևականորեն իրականացվող հայատյացության քաղաքականության դրսևորումներին ու հետևանքներին, ինչպես նաև արցախցիների մի շարք իրավունքների խախտման օրինակներին: Ա.Բեգլարյանը ներկայացրել է ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված վայրագությունների և Ադրբեջանում հայատյացության վերաբերյալ ԱՀ Միպ հատուկ զեկույցները: