կարևոր
3943 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-15 22:26
Հասարակություն

Որևէ անձնական տվյալ չտալ. «ՀայՓոստը» զգուշացնում է` խարդախներ են գործում իր անունից

Որևէ անձնական տվյալ չտալ. «ՀայՓոստը» զգուշացնում է` խարդախներ են գործում իր անունից

ՀՀ քաղաքացիները պարբերաբար հաղորդագրություններ են ստանում «ՀայՓոստի» անունից, թե իբր իրենց ծանրոցը հասել է պահեստ, սակայն չի կարող առաքվել՝ հասցեի ոչ ամբողջական տեղեկատվության պատճառով, դրա համար 12 ժամվա ընթացքում պետք է հաստատեն իրենց հասցեն՝ անցնելով տրամադրված հղումով։ «ՀայՓոստից» պաշտոնապես հայտարարում են` դրանք կեղծ հաղորդագրություններ են` խարդախների ձեռքի գործը։ Տեղեկությունը հայտնում է «ՀայՓոստի» մամուլի ծառայությունը։

««ՀայՓոստը» տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Հորդորում ենք քաղաքացիներին ուշադրություն դարձնել, թե ինչ հեռախոսահամարից են ստանում տվյալ հաղորդագրությունը, ինչպես նաև կայքի հղումին, որը կրկին ոչ պաշտոնական է»,– նշված է հաղորդագրության մեջ:

«ՀայՓոստից» հաճախորդներին կոչ են անում չվստահել կեղծ էջերին և որևէ անձանական տվյալ չտրամադրել, չանցնել անհայտ հղումներով։

«ՀայՓոստից» նաև տեղեկացնում են, որ հաճախորդներն առաքանիի մասին հաղորդագրություն են ստանում պաշտոնական հեռախոսահամարից այն ժամնակ, երբ իրենց առաքանին արդեն փոստային բաժանմունքում է: Հաղորդագրության մեջ կցվում է նաև պաշտոնական հղում, որի միջոցով կարող են առաքում պատվիրել: