|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրամանով Մարիամ Մելքումյանը 2021 թվականի նոյեմբերի 17-ին նշանակվել է նախարարի մամուլի խոսնակ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարությունից:
Մարիամ Մելքումյանը 2010-2014թթ. ընդունվել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը:
2013-2014թթ. սովորել և ավարտել է Կանանց լիդերության դպրոցը: 2014թ.-ից թղթակցել է WomenNet.am կայքին ու «Կինը և քաղաքականությունը» թերթին:
2016թ.-ից աշխատել է Shabat.am լրատվական կայքում՝ սկզբում որպես լրագրող, հետո՝ խմբագիր:
2021թ.-ից Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագրի շրջանակում իրականացվող «Ապատեղեկատվությանը հակազդելու արագ արձագանքման դրամաշնորհներ լրատվամիջոցներին ու քաղաքացիական հասարակության կազմակերպություններին» (ՔՀԿ) ծրագրի ընթացքում իրականացրել է լրագրողական գործունեություն: