կարևոր
5836 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-12 09:33
Քաղաքական

Աննա Հակոբյա՞նն է կանգնած Վեհափառի դեմ շարժման թիկունքում․ Ռոբերտ Մարգարյան

Աննա Հակոբյա՞նն է կանգնած Վեհափառի դեմ շարժման թիկունքում․ Ռոբերտ Մարգարյան

Վերջին օրերին ԶԼՄ-ներում հաճախ է խոսվում փետրվարի 24-ին Էջմիածնում հրավիրված ինչ-որ ակցիայի մասին, որի նպատակն է իբր «գահընկեց» անել Ամենայն Հաոց կաթողիկոսին: Այսպես կոչված «Վարդանանք» շարժման գլխավոր դերակատարներն են մի կարգալույծ քահանա ու Լոս Անջելեսից վերջերս հատուկ հանձնարարությամբ Հայաստան փոխադրված անդրանիկ դովլաթյանը՝ Հայաստանի իշխանությունների հերթական խեղկատակ-բլոգերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը:

«Անիամստ է խոսել քաչալ անդոյի գլենդելյան արկածների ու հրավիրած ակցիաների մասին, որոնց նույնիսկ հետիշխանափոխության էյֆորիայի ֆոնին հազիվ չորս-հինգ մարդ էր մասնակցում (տեսագրության հղումը ներքևում):

Բայց հետաքրքիր է իմանալ, թե հիշյալ ծաղրածուն ինչպե՞ս կամ ավելի ճիշտ ո՞ւմ հրահանգով է հանկարծ հայտնվում Հայաստանում ու որոշում Վեհափառի դեմ շարժում գլխավորել:

Պատասխանը կարելի է գտնել հենց դովլաթյանի ֆեյսբուքյան էջում անցած դեկտեմբերի 5-ին հայտնված մի լուսանկարում, որտեղ նրա կողքին հայտնի ստելլա սարուխանյանն է: Լուսանկարն իհարկե իր էջում հրապարակել է հենց ստելլա սարուխանյանը և թագ է արել դովլաթյան անդոյին: Լուսանկարն արված է նիկոլի ու նրա կոնջ մասնակցությամբ կազմակերպված բերքահավաքի փառատոնին:

Իսկ թե ո՞վ է ստելլա սարուխանյանը կարծում եմ բացատրության կարիք չունի:

Հիշյալն անցած հունիսին հայտարարեց, որ հանդիսանում է աննա հակոբյանի ներկայացուցիչը և այնուհետև տարբեր միջոցառումներին ընկերակցում է նրան ու հաճախ հանդես է գալիս աննա հակոբյանին գովերգող գրառումներով: Ի դեպ, ստելլան յություբյան ֆեյք ալիքների՝ փերֆեքթիվիների, համակարգող շավարշ սարուխանյանի հարազատ քույրն է, ում ձայնը կարելի է լսել այդ ալիքների տեսագրություններում (https://antifake.am/am/news/1043):

Ծիծաղելի է երբ ծաղրածու անդոն եկեղեցու դեմ իր պայքարն արդարացնում է Արևմտյան Ամերիկայի Հայոց թեմում ծառայող Տեր Վազգեն քհնյ. Մովսիսյանին ներկայացնելով որպես ԼԳԲՏ համայնքի պաշտպան ինչն իհարկե ժամանակին պաշտոնապես հերքվել է քահանա հոր կողմից (ի դեպ, Տեր Վազգեն Մովսիսյանն իր հեղինակային հաղորդումներով հսկա դերակատարություն ունի ամերիկահայ երիտասարդությանը Հայոց Առաքելական եկեղեցու հետ ծանոթացնելու հարցում), իսկ ինքը մատներով հաղթանակի նշան ցույց տալով լուսանկարվում է ստելլա սարուխանյանի կողքին ով ռոման բաղդասարյանների ու գնել սարգսյանների հետ միասին ուղիղ եթեր է մտնում :

Առավել ծիծաղելին այն է, որ դովլաթյան անդոյի դեմ պայքարի է դուրս գալիս դոն պիպոն: Իսկ դոն պիպոյի մասին առ ի հիշեցում ասեմ, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո նրա ուղղորդմամբ էր, որ գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ գործողություններ սկսվեցին: Գործողությունների արդյունքում երկուսն էլ կալանավորվեցին: դոն պիպոն կարճ ժամանակ անց ազատ արձակվեց, իսկ գեներալ Մանվելի ճակատագիրը բոլորս գիտենք»: