Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանի հետ «ոտքի վրա» քննարկել է անկլավների թեման: Այս մասին Ալիևը հայտարարել է ադրբեջանական ԶԼՄ–ներին տված հարցազրույցում:
«Այդ հարցը քննարկվում է նաև ՀՀ վարչապետի հետ իմ շփումների ընթացքում, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգում «ոտքի վրա» զրույցի ժամանակ ես բարձրացրել եմ այդ հարցը։ Այն նաև դելիմիտացիայի հանձնաժողովի օրակարգում է։ Պետք է ասեմ նաև, որ սահմանազատման հանձնաժողովի հերթական հանդիպումը նախատեսված է այս ամիս»,- հայտարարել է Ալիևը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը 2023–ի դեկտեմբերի 25–ին մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այնտեղ նա «ոտքի վրա» հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին քաղաքացիների հարցերին ուղիղ եթերում ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը նշել էր, որ Տավուշի մարզում անկլավների հարցը կա։ Նա ընդգծել էր` երբ ասվում է Հայաստանի 29.800 ք/կմ տարածք, դրա մեջ չեն մտնում այն էքսկլավներ/անկլավները, որոնք Խորհրդային Միության ժամանակ պատկանել են Ադրբեջանին։ ՀՀ 29.800 ք/կմ–ի մեջ մտնում է Արծվաշենը, որը էքսկլավ է` շրջափակված խորհրդային Ադրբեջանի տարածքով։