Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, հավանաբար, տեղյակ չէ, որ Արցախը հայաթափվել է ու ամբողջովին հանձնվել Ադրբեջանին։ Այդ մասին է հուշում 2023 թվականի դեկտեմբերի 28-ին Երեւանի քաղաքապետանի եւ անհատ ձեռնարկատեր Ժաննա Մուսայելյանի միջեւ կնքված պայմանագիը։ Բանն այն է, որ այդ պայմանագրով Ժաննա Մուսայելյանին փոխանցվել է 38 մլն 246 հազար դրամ՝ 01.10.2023 թվականից մինչեւ 10.11.2023 թ. «Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների համար հյուրանոցային ծառայություններ մատուցելու» համար։
Փաստորեն, ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքվել է հետին թվով` ծառայությունները մատուցելուց եւ անգամ Արցախը հանձնելուց հետո: Հարց է առաջանում, թե ԱՁ Ժաննա Մուսայելյանը 01.10.2023 թվականից մինչեւ 10.11.2023-ը ինչի՞ հիման վրա է ծառայություն մատուցել, ու ինչո՞ւ են որոշել այս ԱՁ-ին պատվիրել նման ծառայությունների մատուցումը։ Առանձնապես խոշոր գնով այս պետական գնումը քաղաքապետարանը Ժաննա Մուսայելյանից կատարել է մեկ անձից գնման ընթացակարգով։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում