|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Եղանակային վատ պայմանների պատճառվ ավելի քան 3 հազար բեռնատար մեքենաներ սպասում են, որ անցնեն «Վերին Լարս» անցակետով, տեղեկացրել է «Sputnik Грузия»-ն։
Ներկայում կցորդիչով եւ կիսակցորդիչով ավտոմեքենաների համար անցումն արգելված է ճանապարհի Գուդաուրի-Կոբի տեղամասում, որը տանում է դեպի վրաց-ռուսական սահման։ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանապարհով անցումը փակվել է դեկտեմբերի 22-ի առավոտյան ձնահոսի մեծ վտանգի պատճառով։
Ռուսական կողմից Վրաստան մտնելուն հինգշաբթի առավոտյան սպասում են ավելի քան 3 հազար բեռնատարներ։
Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս մայրուղին այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանը եւ Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։