կարևոր
1585 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-15 13:58
Քաղաքական

ԱՄՆ-ն կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ բանակցություններին՝ խաղաղության հասնելու համար

ԱՄՆ-ն կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ բանակցություններին՝ խաղաղության հասնելու համար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի իր գործընկեր Հաքան Ֆիդանի հետ բոլոր շփումներում, լինի դա հանդիպում, թե հեռախոսազրույց, քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Պաշտոնյան նաև անդրադարձել է Ֆիդանի՝ Բաքվում դեկտեմբերի 14-ին արած հայտարարությանն այն մասին, որ իր կարծիքով՝ Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրին։

«Մենք ողջունում ենք այն, որ Թուրքիան արդյունավետ դեր է խաղում այս հակամարտությունը լուծելու հարցում։ Մենք համաձայն ենք արտգործնախարարի ասածի հետ, որ խաղաղությունը հնարավոր է, և մենք կաջակցենք երկու կողմերի ուղիղ բանակցություններին՝ դրան հասնելու համար», - ասել է Միլլերը։