Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Անդրանիկ Միհրանյանը բացահայտել է, թե ո՛վ է 2021 թ-ի փետրվարին փրկել Նիկոլի իշխանությունը: Այս մասին գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Մինչ Ռուսաստանը տարբեր ձևաչափերով իր դժհոհությունն է ցույց տալիս Նիկոլից, նույն ռուսաստանցի մերձպուտինինյան շրջապատի հայտնի քաղաքական գործիչները և վերլուծաբանները
բացահայտում են, թե ո՛վ է տարբեր ժամանականերում փրկել և օգնել Նիկոլ Անհողին պահել իր անիծյալ հակահայ իշխանությունը...
44-օրյա պատերազմից անմիջապես հետո ՌԴ նախագահ Պուտինը հարցազրույց տալով "ՌՈՍԻԱ 24" հեռուստաալիքին հայտարարել էր, որ Նիկոլը դավաճան չէ և արել է մաքսիմալն այդ իրավիճակում... Պուտինի այդ հայտարարությունը ցնծություն առաջացրեց քայլիստների մոտ և փրկեց Նիկոլի իշխանությունը...
Օրեր առաջ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը բացահայտ ասեց, որ հենց Ռուսաստանն է ամեն ինչ արել, որ Նիկոլը պահպանի իշխանությունը, քանի որ Ռուսաստանին նոր "ռազմաճակատներ" պետք չեն...
Իսկ այսօր ԶԼՄ-ներում Անդրանիկ Միհրանյանի՝ "Ռուսաստանի գլխավոր երեք սխալները հայկական հարցում" վերլուծականում բացահայտվում է, որ 2021 թ-ի փետրվարի վերջին ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի՝ Նիկոլի և նրա կառավարության հրաժարականը պահանջող հայտարարությունից հետո իր "սև գործը" արել է ՌԴ ԶՈՒ ԳՇ-ն՝ արգելելով մեր զինվորականներին Նիկոլին հեռացնել իշխանությունից...
Ստացվում է, կրկին Մոսկվան է փրկել Նիկոլի իշխանությունը...
Գոնե այսքանից հետո Մոսկվայում պապանձվեն ու վերջ տան Նիկոլից դժգոհելը...»,- գրել է Համբարյանը: