|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հայտարարություն է տարածել, որում ասում է․
«Ովքեր համաձայն չեն իմ այն գրառման հետ, որը դարձել է քր․ գործ հարուցելու առիթ և այն համարում են անընդունելի և դատապարտելի, ոչ թե խնդրում, այլ պահանջում եմ, ձևեր չթափել, իբր, դեմ են ինձ մեղադրանք առաջադրելուն։
Եղեք անկեղծ և ողջունեք ձեր սիրելի գարշապետի պատվերը։ Եվ քանի որ հարցն ինձ է վերաբերում, պահանջում եմ նաև բոլոր լրատվամիջոցներից, այս հարցի կապակցությամբ հարցեր չուղղեք և կարծիք չհարցնեք, իրենց քաղհասարակություն և իրավապաշտպան կոչող զանազան արարածներից։
Բոլոր նրանք, ովքեր, հատկապես 2020թ․ խայտառակ պարտությունից հետո, ոչ միայն չպահանջեցին դավաճանի հրաժարականն, այլև շարունակեցին նրա հետ համագործակցել և նրան պաշտպանել, ինձ համար նրանք բոլորը նույն դավաճաններն են։ Նրանց կարծիքն ինձ համար ոչ միայն գրոշի արժեք չունի, այլև վիրավորական է»։