|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն հոկտեմբերի 12-ի իր նիստում հրատապ ընթացակարգով քննարկել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ հարցը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի երեք հանձնաժողովների «Ղարաբաղի հայության մարդու իրավունքներն ու հումանիտար իրավիճակը և Ադրբեջանի միջազգային պարտավորությունները» թեմայով համատեղ լսումներում ելույթ է ունեցել ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
«Իրավիճակը շատ պարզ է: Տասը ամիս տևած ամբողջական շրջափակումից և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո, ԼՂ ամբողջ բնակչությունը ստիպված եղավ հեռանալ իր հայրենիքից, որում ապրել է դարերով: Սա էթնիկ զտումների տիպիկ օրինակ է, քանի որ մարդիկ չեն լքել իրենց տունը իրենց ազատ կամքով: Մենք գիտենք նաև, որ էթնիկ զտումները ցեղասպանության գործողություններից մեկն է: Սա Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների շատ լուրջ խախտում է: Նրա դեմ պետք է պատժամիջոցներ կիրառել», – ասել է Արմեն Ռուստամյանը: