կարևոր
1639 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-23 21:36
Հասարակություն

Եվրոպայի երիտասարդ սոցիալիստները դատապարտում են Արցախի բնակչության էթնիկ զտումները Ադրբեջանի կողմից

Եվրոպայի երիտասարդ սոցիալիստները դատապարտում են Արցախի բնակչության էթնիկ զտումները Ադրբեջանի կողմից

ՀՅ Դաշնակցության անդամ, Ընկերվար երիտասարդների միջազգային միության (IUSY) փոխանախագահ Սարինե Աբրահամյանը հոկտեմբերի 20-22-ը Բարսելոնայում մասնակցել է Եվրոպայի երիտասարդ սոցիալիստների (Young European Socialists) ընդհանուր ժողովին: Վերջինս այդ կազմակերպության բարձրագույն ժողովն է, որտեղ ներկայացվում է հաշվետվություն կատարած աշխատանքի վերաբերյալ, ընդունվում են կազմակերպության քաղաքականությունը որոշող նոր բանաձևեր, ընտրվում է նոր նախագահություն:

Ժողովի ընթացքում, Ֆրանսիայի Երիտասարդ Սոցիալիստների կազմակերպության նախաձեռնությամբ և Գերմանիայի սոցիալիսատական երիտասարդական կազմակերպության աջակցությամբ առաջարկվել է բանաձևի նախագիծ, որով Եվրոպայի երիտասարդ սոցիալիստները դատապարտում են Ադրբեջանի կողմից էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության նկատմամբ, կոչ անում միջազգային դատական ատյաններում պատերազմական հանցագործությունների համար քննել բոլոր պատասխանատուներին և նրանց խիստ պատիժների ենթարկել: Ավելին, Եվրոպական միության ղեկավարությանը կոչ է արվում վերանայել իր հարաբերությունները բռնապետ Ադբերջանի հետ: Կոչ է արվում ավելի արագ և անրդյունավետ մարդասիրական օգնություն տրամադրել Արցախի փախստականներին: Եվրամիությանը և եվրամիության անդամ պետություններին հորդորում է աջակցել Հայաստանին պաշտպանելու իր սահմանները, որոնք վտանգված են Ադրբեջանի կողմից: Եվրոպայի երիտասարդ սոցիալիստները իրենց մտահոգությունն են հայտնում նաև վտանգի տակ ենթարկված Արցախի պատմամշակութային ժառանգության վերաբերյալ և նաև պաշտպանում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի և իր հայրենիքում արժանապատիվ ու ապահով ապրելու իրավունքը: Ամբողջական բանաձևը կգտնեք այստեղ:

Բանաձևը միաձայնորեն ընդունվեց և եվրոպացի պատվիրարկությունները արտահայտեցին իրենց բարձր աջակցությունը:

ՀՅԴ անդամ Սարինե Աբրահամյանը լիագումար նիստի ընթացքում նույնպես անդրադարձավ բանաձևին` շնորհակալություն հայտնելով Ֆրանսիացի և գերմանացի գործընկերներին իրենց հանձնառության համար: Աբրահամյանը խոսել է Եվրոպական միության ղեկավարության, Ռուսաստանի և ԱՄՆ-ի բացթողումների մասին Արցախի հիմնախնդրի վերաբերյալ և կոչ արել գնալ լուծման կոնկրետ քայլերի, որոնք են Արցախահայության հայրենիք վերադառնալու իրավունքը և Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը։ Բացի այդ, ՀՅԴ ներկայացուցիչը նշել է, որ հայկական կողմը չի կարող միայն մեղադրել միջազգային հանրությանը, այլ պետք է ձգտել ունենալ ուժեղ ղեկավարություն: Փաշինյանն իր դեմ արտահայտվողներին ձեռբակալում է և այլակարծությունը պատժում, իսկ նույն ժամանակ ԵՄ-ն օրինականացնում է նրա մանիպուլացիոն ամբոխավարությունը և հակաժողովրդավարական գործողությունները:

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակ