Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Իսրայելը Պաղեստինի դեմ մեծ պատերազմի է պատրաստվում» ,-տեղեկացրել է Իսրայելի հեռուստատեսության 13-րդ ալիքը։
Այսօր՝ վաղ առավոտից Գազայի հատվածից տասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Անսպասելի ու աննախադեպ հարձակումով՝ «ՀԱՄԱՍ» խմբավորման զինյալները ներթափանցել են Գազայի սահմանամերձ շրջաններ։ Նրանց հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Իսրայելի 7 շրջան, իսրայելական ռազմաբազաներից մեկից առգրավել մի քանի F-16 ռմբակոծիչներ ու տեղափոխել Գազա։ Իսրայելական աղբյուրները հաստատել են, որ իսրայելցի 35 զինվոր է գերեվարվել։ Գերեվարվել են նաեւ բազմաթիվ խաղաղ քաղաքացիներ։
Հարձակումից մոտ վեց ժամ անց Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վստահեցրել է, որ հարձակումը աննախադեպ կոշտ պատասխանի է արժանանալու։ Իսրայելական կողմը, «The Times of Israel» պարբերականի հաղորդմամբ՝ 22 զոհ ունի։ Իսրայելում ռազմական դրություն Է, պաշտպանության նախարար Յոավ Գալանտը պահեստազորայինների զանգվածային հավաք է հայտարարել: