|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Սոնա Աղեկյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսանյութ՝ կից գրելով.
«Նիկո'լ Փաշինյան, դու ամեն ինչ արեցիր, որ անհայտ ծագմամբ օտարերկրացիները դառնան քո ընտրողը ու մեր Հայրենիքը դարձնեն թուրքական վիլայեթ։
Առաջարկում եմ գնալ և տեղում ստուգել, օրինակ Ջամալուդին Շուանպանդիի Կատիպգաջիևը, Իմրան Ախյատի Խոզաևը և ևս 87 օտարերկրացիներ, որ գրանցված են ընդամենը 74 քմ-ի վրա, որ հայերեն գրել կարդալ չգիտեն, ո՞նց են իրացնելու ՀՀ-ում ընտրելու իրենց իրավունքը։ Ու սա ընդամենը մեկ դեպք` բազում նման դեպքերից։
Հրավիրում ենք պատկան կառույցների, դիտորդների ուշադրությունը և պահանջում, որ հայերենին տիրապետող օտարերկրացիները հայության ճակատագիրը որոշելու իրավունք չունենան։
Նիկո'լ, դու աննախադեպ ստահակ ես, որ կործանում ես իմ Հայաստանը»։