Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համարեք սա քաղաքական երդում․ Երեւանի ավագանու ընտրությանը «Մայր Հայաստան» դաշինքին իշխանությունը վստահելու պարագայում անձամբ եւ մեր թիմի անունից խոստանում եմ մինչեւ տարեվերջ վռնդել Նիկոլ Փաշինյանին կառավարության շենքից՝ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքին։
«Հիմա բարձր ծափահարություններով բոլորս համատեղ երդվում ենք այդ ուղղությամբ»,-կոչ արեց Անդրանիկ Թեւանյանը եւ բազմամարդ հանրահավաքը վանկարկեց՝ «այո՛»։ Դիմելով արցախցիներ նա ասաց, որ Հայաստանը Արցախի հետ է եւ մի քանի թափթփուկը չեն ներկայացնում հայ ժողովրդի տեսակետը։
«Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ է ցանկացած գործողության, ցանկացած սցենարի, որպեսզի դուրս գանք ներկա իրավիճակից։
«Ես ձեզ կոչ եմ անում, սիրելի՛ երեւանցիներ, անպայման մասնակցեք ընտրություններին եւ ձեր քվեով, որը ձեր զենքը պիտի լինի ընտրատեղամասերում, կրակե՛ք այս թուրքամետ իշխանության ուղղությամբ։ Եթե դուք չկրակեք, ապա կրակելու է թշնամին՝ կրակելու է երեխեքի վրա, կրակելու է մեր գյուղերի ու քաղաքների վրա, հարձակվելու է Երեւանի վրա»,-հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը։
Այս ընտրությունը նաեւ բարոյական հարթության վրա է, նշեց նա, ով Արցախն ուրանում է՝ անբարոյական է, ով Հայաստանի Հանրապետությունը կասկածի տակ է դնում՝ անբարոյական է, Հայաստանն ու Արցախը միասին են եղել եւ միասին են լինելու։
Ավելին՝ տեսանյութում: